Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Քայլեք իմ սիրո ուղեկցությամբ

Քայլեք իմ սիրո ուղեկցությամբ
07.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 8
Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ: Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք` տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայմանորեն պետք է տաք որևէ բան:
Երբ թվա, թե Իմ կողմից տալը պակասում է, նշանակում է լճացում կամ խցանում է առաջացել: Այդ ժամանակ դուք ողորմածություն ցուցաբերեք` տվեք այլոց, որ այդպես առաջն առնեք լճացումի կամ խցանումի և հնար տաք, որառատապես հոսի Իմ Հոգու շռայլումը:
Իմ ներկայությունը` իբրև Սիրո արտահայտություն գիտակցելը, ամբողջովին փոխում է կյանքի իմաստը:
Երբ ճանաչում եք Ինձ, ձեր ողջ էությունը Ինձ բացելով` ճշմարիտ հանդարտություն եք ձեռք բերում: Իսկ հանդարտությունը Խաղաղություն է բերում, Խաղաղությունը` Ուրախություն: «Այն խաղաղությունը, որ վեր է պատկերացումից». և այն «Ուրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից»:
Բառերն անկարող են արտահայտել այն Սերն ու Հոգածությունը, որ ունեմ ձեր նկատմամբ: Վստահ եղեք այս բանում և ուրախ` ձեր վստահության մեջ: Ապրեք Իմ Սիրո տարածքում: Այս խոսքերը մեծ նշանակության իմաստ են կրում: Արդարև. ուրախություն էլ կա, ուրախություն էլ, որովհետև հրճվանքն անպակաս է այն կյանքի համար, որ հաստատվել է օթևանում Իմ Սիրո: Այսպիսի կյանքը վերածվում է զվարթ ու հաղթական ընթացքի և ինքնաբերաբար հասնում հաղթանակի: Ուրեմն քայլեք` ուղեկցությամբ Իմ Սիրո:
Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ